ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում նոյեմբերի 3-ին կայանալիք համերգին ծրագրված էր նաեւ երգչուհի Սիրուշոյի մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգչուհին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ համերգին չի մասնակցելու զբաղվածության պատճառով:
«Քանի որ ինձ մոտ այժմ նկարահանումների խիտ շրջան է, ես չեմ կարողանալու լինել Մոսկվայում եւ մասնակցել համերգին: Այս մասին մինչեւ հասցրի տեղյակ պահել կազմակերպիչներին՝ գովազդն արդեն պտտվում էր: Առհասարակ իմ ելույթների ու գործունեության վերաբերյալ հստակ տեղեկություն կարող եք ստանալ իմ պաշտոնական էջերից»,- գրել է Սիրուշոն:
Նոյեմբերի 2-ին կայանալիք համերգին կմասնակցեն ռուսական էստրադայի առաջատար աստղեր Իոսիվ Կոբզոնը, Վալերի Մելաձեն, Գրիգորի Լեպսը, Սոսո Պավլիաշվիլին, Դիմա Բիլանը, այլք:
Սիրուշոն իր երկրպագուներին տեղեկացրել է նաեւ, որ այժմ նոր տեսահոլովակ է նկարահանում, որը բավականին բարդ եւ միաժամանակ հաճելի աշխատանք է: