Մշակույթի նախարարությունը սերտացնում է համագործակցությունը ՀԿ-ի հետ արեւելյան գործընկերության շրջանակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը եւ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանընոյեմբերի 2-ինստորագրեցին «Արեւելյան գործընկերության» մշակութային ծրագրերի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սամուելյանը նշեց, որ նման համաձայնագրի ստարագրումը կարեւոր է հատկապես մշակութային ժառանգության որոտում:

«Այս ծրագիրն «Արեւելյան գործընկերության» դրամաշնորհային ծրագրերից մեկն է, որին Հայաստանը մասնակցում է: Կարծում եմ` այն նոր դռներ կբացի թանգարանային ոլորտով զբաղվող կառույցների եւ անհատների համար»,- ասաց նախարարի տեղակալը:

Ստորագրված փաստաթղթի համաձայն` կողմերը Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում իրականացնելու են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագրով համատեղ ծրագիր:

«Մեզ համար կարեւոր է պետություն եւ քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, որը նպաստում է երկրի մշակութային կյանքի ակտիվացմանը»,- ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ պետությունն իրականացնում է իր պետական քաղաքականությունը, իսկ հասարակական կազմակերպություններն իրենց գործունեության շրջանակներում աջակցում են մշակութային խնդիրների լուծմանը:

Հայաստան-Եվրամիություն մշակութային համագործակցության շրջանակներում 2009 թվականին մեկնարկել է «Արեւելյան գործընկերության»ծրագիրը, որի գործնական կիրառումը սկսել է 2011 թվականին եւ ընդլայնվելու է մինչեւ 2013 թվականները: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է նաեւ Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրերում: 2007- 2011 թվականներին ԵՄ կողմից Արեւելյան գործընկերության երկրների համար հաստատված 17 դրամաշնորհային ծրագրերից 8-ն իրականացվել է Հայաստանի մասնակցությամբ:

«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի նպատակն է խրախուսել եւ տարածել ավանդական մշակութային ժառանգությունը` մասնավորապես թանգարանային ոլորտում լավագույն նորարարական մշակութային եւ ստեղծագործական նախագծերը, զարգացնել մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական եւ առեւտրային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը, ընդլայնել Արեւելյան գործընկերության շրջանակում միջմշակութային երկխոսությունը:

Հայերեն English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը