Եզրափակվում է «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի երիտասարդական հիմնադրամում նոյեմբերի 3-ինտեղի կունենա «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի եզրափակից փուլը։ Կհայտարարվեն փառատոնի հաղթողները, ովքեր կստանան մրցանակներ և պատվոգրեր: Միջոցառման ընթացքում կներկայացվեն երիտասարդների կողմից մշակված լավագույն բիզնես առաջարկները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնագետներ մարքեթինգի ոլորտից, ուսանողներ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

Salvador Fest մտքի փառատոնը տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին:

Մեկամսյա աշխատանքի ընթացքում ուսանողական թիմերը կազմել և պրոֆեսիոնալ ժյուրիի հետ քննարկել են իրենց նորարարական առաջարկները PR-ի, գովազդի և բիզնեսի ոլորտներում։ Ընտրված լավագույն գաղափարների հեղինակները հանդիպումներ կունենան և իրենց ծրագրերը կներկայացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին։

Մտքի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքեթինգի հայկական ակումբը։ Փառատոնի գործընկերներն են eMedia.am լրատվական գործակալությունը, Dinamica Testing Centreծրագրավորման ընկերությունը:

Հայերեն Русский