Ֆուտբոլ

«Կրասնոդար»-ը փոխարինող է փնտրում Յուրա Մովսիսյանին

1 րոպեի ընթերցում

 «Կրասնոդար»-ը փոխարինող է փնտրում Յուրա Մովսիսյանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրասնոդար» ակումբի ղեկավարությունը մտահոգված է թիմի գլխավոր աստղի՝ Հայաստանի ազգային ընտրանու 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի հեռանալու հնարավորությամբ և զբաղված է նոր հարձակվողի որոնումներով:

«Կրասնոդարն» ակտիվորեն գոլ խփող հարձակվող է փնտրում: Ակումբի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ Մովսիսյանի հեռանալու մեծ ռիսկ կա, իսկ նա համարվում է թիմի գլխավոր հարվածային ուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Life Sports-ին ասել է ռուս հայտնի գործակալներից մեկը, որի անունը չի նշվում:

Աղբյուրի տեղեկացմամբ` «Կրասնոդար»-ը պատրաստվում է վարձավճարով թիմ հրավիրել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Բուխարովին, որն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը չորս հանդիպման է մասնակցել պետերբուրգյան ակումբի կազմում: Գործակալի խոսքով` ամեն ինչ կհստակեցվի մոտ ժամանակներս, երբ պարզ կդառնա` Յուրա Մովսիսյանը կրասնոդարյան ակումբի հետ նոր պայամանագիր կստորագրի, թե ոչ:

«Պրեմիեր լիգայի» ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը դարձել է 9 գոլի հեղինակ և համարվում է առաջնության գլխավոր ռմբարկուներից մեկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում