Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել «Շախտյոր»-ի բոլոր գոլերի մեջ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել «Շախտյոր»-ի բոլոր գոլերի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Նորզելանդ»-ի դարպասին ճանաչվել է լավագույնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «հանքափորերի» պաշտոնական կայքը «Չեմպիոնների լիգա»-ումընտրել է «Շախտյոր»-ի ֆուտբոլիստների խփած լավագույն գոլերը: Մխիթարյանը 203 ձայնով առաջին տեղում է: «Շախտյոր»-«Նորզելանդ» խաղում կիսապաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ:Ֆուտբոլասերների կարծիքով երկու գոլերից լավագույնը Մխիթարյանի առաջին գոլն էր: Երկրորդ տեղում Ֆերնանդինիոյի գոլն է «Չելսի»-ի դարպասին, իսկ եռյակը եզրափակում է Ալեք Տեյշերիայի խփած գնդակը «Յուվենտուս»-ին:

«Շախտյոր»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Գովերլա»-ի հետ, իսկ «Չեմպիոնների լիգա»-ի շրջանակներում «հանքափորները» կմրցեն «Չելսի»-ի հետ արդեն Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում