Ֆուտբոլ

Մարկոսի գոլի շնորհիվ «Կուբան»-ն առավելության է հասել «Կրասնոդար»-ի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Մարկոսի գոլի շնորհիվ «Կուբան»-ն առավելության է հասել «Կրասնոդար»-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կրասնոդարյան դերբիում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելիի խփած միակ գոլի շնորհիվ «Կուբան»-ն առավելության է հասել «Կրասնոդար»-ի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`Մարկոսն աչքի է ընկել հանդիպման 18-րդ րոպեին: «Կուբան»-ի կազմում հանդես եկող մեր ընտրանու մյուս ֆուտբոլիստը` Արաս Օզբիլիզը, խաղադաշտ է դուրս եկել 59-րդ րոպեին:

«Կրասնոդարի» հայտացուցակից բացակայել է թիմի առաջատար Յուրա Մովսիսյանը, ում գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հանգիստ էր տրամադրել:

Այսպիսով «Կուբան»-ը դուրս է եկել գավաթի խաղարկության 1/4եզրափակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում