Ֆուտբոլ

Շիրակում անցկացվել է դարպասապահների մարզիչների պատրաստմանը նվիրված սեմինար

1 րոպեի ընթերցում

Շիրակում անցկացվել է դարպասապահների մարզիչների պատրաստմանը նվիրված սեմինար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի մանկապատանեկան ֆուտբոլի 25 մարզիչ հոկտեմբերի 23-24 մասնակցել են դարպասապահների մարզիչների պատրաստամանը նվիրված սեմինարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սեմինարը կազմակերպվել և անցկացվել է ՀՖՖ Շիրակի մարզի ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Սեմինարը վարել է ՀՖՖ հրահանգիչ և Հայաստանի պատանեկան հավաքականների դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը: Սեմինարի հիմնական թեմաներն էին 6-10 և 11-14 տարեկան դարպասապահների ուսուցումը և պատրաստումը: Տեսական և գործնական պարապմունքներն անցկացվել են Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Պարապմունքներին մասնակցել են «Շիրակ» ակումբ ու Շիրակի մարզի մանկապատանեկան ակումբների պատանի ֆուտբոլիստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում