Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների անունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականը հրապարակել է 2012 թվականի «Ոսկե գնդակ»-ի հավականորդների անունները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ցուցակում ընդգրկվել են 23 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչներն են` Սերխիո Բուսկետս (Իսպանիա),Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա),Սերխիո Ռամոս (Իսպանիա), Խավի (Իսպանիա), Խաբի Ալոնսո (Իսպանիա), Խերարդ Պիկե (Իսպանիա):
Իտալիայի ընտրանին ներկայացված է երեք ֆուտբոլիստով` Մարիո Բալոտելլի (Իտալիա), Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա),Անդրեա Պիռլո (Իտալիա): Լավագույնների պայքարում կխառնվեն նաեւ գերմանացիներ Մանուել Նոյերը, Մեսութ Օզիլը, արգենտինացիներ Սերխիո Ագուերոն եւ Լիոնել Մեսսին:
Լավագույն եռյակը կհրապարակվի նոյեմբերի 29-ին, իսկ լավագույնի անունը հայտնի կդառնա 2013-ի հունվարի 7-ին: