Ադրբեջանը վիթխարի պատասխանատվություն է կրում ԵՄ երկրին փաստացի դավաճանելու համար. Ֆրանկ Էնգել

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈւՍԵԼ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վիթխարի պատասխանատվություն է կրում Եվրամիության անդամ երկրին փաստացի դավաճանելու համար: Այս մասին հայտարարեց Եվրախորհրադարանի անդամ, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոս Ֆրանկ Էնգելն «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում` անընդունելի համարելով, որ չնայած Ադրբեջանը հունգարական իշխանություններին հավատացրել էր, թե Սաֆարովը կշարունակի կրել պատիժը, փաստորեն, արեց ճիշտ հակառակը: «Դժվարությամբ եմ հավատում, որ Բուդապեշտը կարող էր այդքան միամիտ լինել եւ վստահել ադրբեջանական կողմի խոստումներին: Ութ տարի շարունակ Ադրբեջանի կառավարությունը փորձեր էր կատարում հասնել Սաֆարովի արտահանձնմանը, եւ Հունգարիայի բոլոր կառավարությունները մերժել են խնդրանքը` իմանալով, թե ինչ կկատարվի: Այնուհետեւ, պատահաբար, մի կտոր թղթի վրա արված փոխնախարարի ստորագրությունը համոզեց նրանց»,-տարակուսանք հայտնեց Էնգելը:

Նա մտահոգություն հայտնեց, որ այդ որոշման կայացման համար հիմք են հանդիսացել որոշ պայմանավորվածություններ: «Ես նաեւ կարդացել եմ, որ միլիարդներ են խոստացվել մի կողմից մյուսին:Մենք անպայման կպարզենք, եւ եթե դա ճշմարտություն լինի, շատ մտահոգիչ կլինի»,-ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը: Նա նկատեց, որ Հունգարիան ձգտել եւ դեռեւս ձգտում է ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ Հայաստանի հետ:

Էնգելը եւս չթաքցրեց անհանգստությունը, որ մի քանի խորհրդարանականներ իրենց կամ գործընկերների համարնյութական շահեր ունեն ադրբեջանական կողմից: «Ավելին,շշուկներ տարածվեցին, որ մի շարք մարդիկ են ներգավվել ադրբեջանական նավթային առեւտրում: Դու չես կարող արգելել դա, քանի որ անօրինական չէ: Սակայն, եթե նման բնույթի շահ ես հետապնդում, ուրեմն պետք է զերծ մնաս կովկասյան հարցերումհնարավոր ներգրավվածությունից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական կողմը հիմա Եվրախորհրդարանում նշանակալի ներկայություն ունի: Սակայն, եթե նրանց տրամադրում են տարածքներ, որտեղ կազմակերպվում են խեղաթյուրված պատմությամբ շնորհանդեսներ, մենք շատ քիչ բան կարող ենք անել»,-շեշտեց եվրոպացի պատգամավորը:

Նա ընդգծեց նաեւ մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի ու ներման բացասական ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա` նշելով, որ առաջիկա 6 ամիսների կամ տարվա ընթացքում լուրջ առաջընթացի հնարավորություն չի տեսնում: Առավել եւս, գործին չի օգնի նաեւ ադրբեջանական ռազմական հռետորությունը:

Հայերեն English Русский

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը