Ֆուտբոլ

Մեսսին հերթական անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկ»-ի

3 րոպեի ընթերցում

Մեսսին հերթական անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկ»-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին կրկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2011-12 խաղաշրջանում եվրոպայի լավագույն ռմբարկուն մրցանակը ստացել է Բարսելոնայում: Արգենտինացուն այս մրցանակը հանձնել է 1960թ. «Ոսկե գնդակի» մրցանակակիր և 1964թ. Իսպանիայի կազմում Եվրոպայի չեմպիոն հռչակված Լուիս Սուարեսը: Սա Լեոնել Արդերես Մեսսի երկրորդ «Ոսկե խաղակոշիկ»-ն է:

Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով իրակագործել է «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին: 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելովԼա Լիգայում(2005, 2006) ևՉեմպիոնների Լիգայում(2006):

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում: Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը: 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` կրկնելովՌոնալդոյիռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:

Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում`«Մանչեսթեր Յունայթեդի»դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ: 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:

Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում երկուսը եզրափակիչ խաղում: Շուտով, դրանից հետո, նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ: 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին: 2008-ին Պեկինում նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը` դառնալով օլիմպիական չեմպիոն: Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականումՄեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում