Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանի խաղը ցույց է տալիս, թե որքան է անկում ապրել անգլիական ֆուտբոլը. Dailymail

3 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի խաղը ցույց է տալիս, թե որքան է անկում ապրել անգլիական ֆուտբոլը. Dailymail

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ համաշխահային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ինչպես փոխնացում է «Արմենպրես»-ը, այս անգամ Մխիթարյանին անդրադարձել է բրիտանական Dailymail պարբերականը: Խոսելով անգլիական ֆուտբոլի ներկայիս վիճակի մասին` պարբերականի հոդվածագիրը ընդգծում է` անգլիական ֆուտբոլում այժմ չկա Անդրես Ինիեստա կամ Անդրեա Պիրլո, առավել եւս մենք չունենք Հայաստանի լավագույն ճանաչվածֆուտբոլիստին:«Նրա անունը Հենրիխ Մխիթարյան է: 2009 թվականին նա ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ անցած մրցաշրջանում լավագույնն էր «Շախտյոր»-ի կազմում: ՈՒԵՖԱ-ն նրան ընդգրկել էր Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Նա լավագույն ռմբարկուն էր նաեւ Եվրո-2012-ի ընտրական փուլի B խմբում, որտեղ Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը»,- գրում է պարբերականի հոդվածագիր Մարտին Սամուելը:

Վերինջս, վերհիշելով «Չեմպիոնների լիգա»-ի 3 փուլի խաղերը, գրում է, որ դիտելով Մխիթարյանի խաղը` հասկանում ես, թե որքան է անկում ապրել անգլիական ֆուտբոլը:Որպես եզրափակում պարբերական հոդվածագիրը գրում է, որ աշխարհը շարունակում է առաջ շարժվել, «բայց մենք չունենք ոչ Ինիեստա, ոչ բրազիլացի որեւէ մեկը եւ չունենք «Երեւանի հպարտությանը»` Մխիթարյանին»:

Մխիթարյանը հրաշալի մարզավիճակում է եւ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հասցրել է դառնալ 16 գոլի հեղինակ: Նա միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ֆուտբոլիստնիր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ եւ խփելով 35 գնդակ: Այդ ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը երեք անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի «Ոսկե մեդալակիր», մեկ անգամ արժանացել է Հայաստանի «Անկախության գավաթին» և երկու անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:

«Փյունիկ»-ում և Հայաստանի ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը 2009 թվականին արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: 2009 թվականի հունիսին նա երեք տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին` հինգ տարվա պայմանագիր Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջինիս կազմում Մխիթարյանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում