Շոու բիզնես

Դեպը եւ Ջոլին կմարմնավորեն Բուլգակովի Վարպետի եւ Մարգարիտայի կերպարները

2 րոպեի ընթերցում

Դեպը եւ Ջոլին կմարմնավորեն Բուլգակովի Վարպետի եւ Մարգարիտայի կերպարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոպրոդյուսերները որոշել են էկրանավորել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» հանրահայտ վեպը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով delfi.lt կայքը, ֆիլմի ռեժիսորը կլինի Սկոտ Ստեյնֆորդը: Կինոնախագծով կզբաղվի Stone Village Production ընկերությունը, որն արդեն ձեռք է բերել էկրանավորման իրավունքը Սերգեյ Շիլովսկուց:Նա Բուլգակովի թոռն է, բայց ոչ արյունակցական, քանի որ գրողը չի ունեցել երեխաներ` չնայած ամուսնացել էերեք անգամ:Բուլգակովի վերջին կինը` Ելենա Սերգեյեւնան, նախքան նրա հետ ամուսնանալը եղել է սպա Եվգենի Շիլկովսկու կինը:

Հոլիվուդյան նոր ֆիլմի ենթադրելի բուջեն կհասնի մոտ 100 միլիոն դոլարի: Գլխավոր դերերի հարցում պրոդյուսերները դեռ վերջանական որոշում չեն կայացրել: Նախնական տվյալների համաձայն` Վարպետի եւ Մարգարիտայի կերպարը կմարմնավորեն Բրեդլի Կուպերըեւ Նատալի Պորտմանըկամ Ջոնի Դեպը եւ Անջելինա Ջոլին:

Բուլգակովի հանրահայտ վեպն առաջին անգամ էկրանավորվել է Անջի Վայդայի կողմից 1971 թվականին: Դրանից հետո այն եւս հինգ անգամ էկրանավորվել է: 2009թվականին տեղի է ունեցել համանուն հեռուստասերիալի պրեմիերան, որը նկարահանվել էր Վլադիմիր Բորտկոյի կողմից:Մարգարիտային հեռուստասերիալում մարմնավորել էրԱննա Կովալչուկը, իսկ Վարպետին` Ալեքսանդր Գալիբինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում