Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է Եվրոպայի ռմբարկուների ցուցակում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիսներ ընդգրկվել են հանրահայտ Goal.com կայքի լավագույն ռմբարկուների ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է լավագույն ռմբարկուների տասնյակը: «Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, անցած տարի Մխիթարյանը լավոգույնն էր նաեւ «Շախտյոր»-ում: Կիսապաշտպանն այս տարի փորձում է ավելի մեծ նվաճումների հասնել: Ֆուտբոլիստը հիմնական եւ մեծ դեր է խաղում «հանքափորների» հրաշալի մեկնարկում, նա 12 խաղում 12 գոլի հեղինակ է դարձել»,-մեջբերում է պարբերականը:
Կայքի տասնյակը եզրափակում է Յուրա Մովսիսյանը. «Մովսիսյանն անցած խաղաշրջանում խփել է 14 գոլ: Հարձակվողը ցանկություն ունի գերազանցելսեփական արդյունքը»,-գրում է Goal.com-ը:
Մխիթարյանը հրաշալի մարզավիճակում է եւ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հասցրել է դառնալ 16 գոլի հեղինակ: Նա միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ֆուտբոլիստնիր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ եւ խփելով 35 գնդակ: Այդ ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը երեք անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի «Ոսկե մեդալակիր», մեկ անգամ արժանացել է Հայաստանի «Անկախության գավաթին» և երկու անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:
«Փյունիկ»-ում և Հայաստանի ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը 2009 թվականին արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: 2009 թվականի հունիսին նա երեք տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին` հինգ տարվա պայմանագիր Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջինիս կազմում Մխիթարյանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր: