Կարծիքներ

ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակը Հայաստանի համար ավելի ձեռնտու է. քաղաքագետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակը Հայաստանի համար ավելի ձեռնտու է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահական ընտրություններում Հայաստանի և հայության համար ավելի ձեռնտու է դեմոկրատների թեկնածուի հաղթանակը: Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով` հանրապետականների հաղթանակը տարածաշրջանում լարվածության աճի կհանգեցնի: «Ի տարբերություն հանրապետականների` դեմոկրատները Ռուսաստանին չեն դիտարկում որպես իրենց աշխարհաքաղաքական հակառակորդ և Իրանի նկատմամբ ագրեսիվությունը դեմոկրատների մոտ պակաս է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով` Օբաման, վերընտրվելու դեպքում, կփորձի լեզու գտնել Իրանի հետ: Շիրինյանը վստահ է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «ԱՄՆ-ը չի ուզում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով զրկվել Թուրքիայի վրա ազդելու լծակից»,- ընդգծեց քաղաքագետը:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Հաղթողի հիմնական հավակնորդներն են` հանրապետական Միթ Ռոմնին և դեմոկրատ Բարաք Օբաման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում