ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ֆիլմերի սիրահարներին մեծ անակնկալ է սպասում. Առնոլդ Շվարցենեգերը կմարմնավորի Universal Pictures ընկերության «Լեգենդ Քոնանի մասին» ֆիլմի գլխավոր հերոսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ussia-on.ru-ն, այս ֆիլմը կնկարահանվի Ռոբերտ Գովարի համանուն ստեղծագորության հիման վրա:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2014 թվականին: Քոնանի մասին ֆիլմի վրա ներկա պահին աշխատում է սցենարիստ եւ ռեժիսոր Քրիս Մորգանը:
Արդեն պատրաստ է ֆիլմի մոտավոր սցենարը: Ինչ վերաբերում է նկարահանման գործընթացին, ապա այն կիրականանա բավականին սեղմ ժամանակահատվածում:
«Քենոնի մասին լեգենդ»-ում Շվարցենեգերը կմարմնավորի գլխավոր` Քոնան-Վարվարի դերը: Շատերի պնդմամբ`դերասանը համաձայնել է նկարահանվել ֆիլմում ոչ թե կինեմատոգրաֆիայի հանդեպ ունեցած կարոտից, այլեւ բարձր հոնորարի դիմաց: