Ֆուտբոլ

«Ինտեր»-ը հաղթում է նվազագույն հաշվով: ՉԼ Տուրի ամփոփում

3 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթում է նվազագույն հաշվով: ՉԼ Տուրի ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին Եվրոպայի լիգայի 3-րդ խաղային օրվա A-ից L խմբերի բոլոր հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, A խմբում «Լիվերպուլ»-ը առավելության հասավ «Անժի» (1-0), իսկ «Յանգ Բոյզ»-ը` «Ուդինեզե»-ի նկատմամբ (3-1):

B խմբի առաջին խաղում «Հապոել»-ը տանը զիջեց «Վիկտորիա»-ին (1-2), «Ատլետիկո»-ն պարտության մատնեց «Ակադեմիա»-ին: C խմբում թուրքական «Ֆեներբահչեն»-ն ընդամեն մեկ գնդակի տարբերությամբ հաղթեց «ԱԷԼ»-ին (1-0): «Բորուսիա Մ.»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մարսել»-ի դարպասը:

D խմբի առաջին խաղում` «Մարիտիմո»-«Բորդո»-ում, գրանցվեց 1-1, իսկ «Նյուքասլ»-ն առավելության հասավ «Բրյուգե»-ի նկատմամբ: E խումբ. «Ստյաուա»-«Մոլդե» հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով հօգուտ «Ստյաուա»-ի: Հաշիվը չբացվեց «Շտուտգարդ»-«Կոպենհագեն» խաղում:

F խմբում անակնկալ հաշիվ գրանցվեց «Դնեպր»-«Նապոլի»-ի խաղում, որտեղ «Նապոլի»-ն զիջեց 1-3 հաշվով: «ՊՍՎ»-«ԱԻԿ» հանդիպումն ավարտվեց 1-1: G խմբի երկու խաղերում էլ գրանցվեց նույն 2-1 հաշիվը` «Գենկ»-«Սպորտինգ», «Վիդեոթոն»-«Բազել»: H խմբի ֆավորիտ «Ինտեր»-ը տանը նվազագույն հաշվով հաղթեց «Պարտիզան»-ին, իսկ «Ռուբին»-ը`«Նեֆթչի»-ին:

J խմբի խաղերը նույնպես խաղաղ ելք ունեցան` «Մարիբո»-«Տոտենհեմ» եւ «Պանատինայկոս»-«Լացիո» 1-1: K խումբ. «Ռոսենբուրգ»-ը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Մետալիստ»-ին (1-2), իսկ «Բայեր»-ը խոշոր` 4-0 հաշվով առավելության հասավ «Ռապիդ»-ի նկատամամբ:Վերջին L խմբում «Լեւանտե»-ն 3-0 հաշվով հաղթանակ տարավ «Տվենտե»-ի նկատմամբ: «Հելսինբուրգ»-ին տանը 1-2 հաշվով պարտվեց «Հանովեր»-ին:

Եվրոպայի լիգայի պատասխան հանդիպումները կկայանան երկու շաբաթ անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում