Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է լավատես մնալ

2 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է լավատես մնալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության հերթական տուրից առաջ հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

- Հենրի'խ, պահպանվե՞լ է արդյոք Ձեր լավատեսությունը և վստահությունը «Տավրիայի» դեմ խաղից առաջ:

- Այո, մեզ շատ ուժեղ մրցակցի հետ հանդիպում է սպասվում: Վստահ եմ, որ հեշտ չի լինելու, առավել եւս, երբ հանդիպումը տեղի է ունենալու մրցակցի հարկի տակ: «Շախտյորի» դեմ բոլոր մրցակիցները տրամադրվում են շատ լուրջ, և մեզ համար լրացուցիչ դժվարություն կլինի այն, որ մենք խաղում ենք երեք-չորս օրը մեկ:

- Չե՞ս կարծում, որ Չեմպիոնների լիգայից հետո մոտիվացիայի հետ կապված խնդիրներ կլինեն:

- Ոչ, մենք հրաշալի ենք տրամադրված: Հաղթանակներից հետո շատ ավելի արագ ես վերականգնվում և հեշտությամբ ես անցնում մեկ խաղից մյուսին:

- Ինչո՞վ են քեզ համար հիշարժան ղրիմցիների դեմ խաղերը:

- Նրանով, որ միշտ դժվարությամբ ենք առավելության հասնում: Ես հիշում եմ Սիմֆերոպոլում կայացած նախորդ խաղը, երբ մենք հաղթանակ տարանք, եւ գոլ խփեցին միայն վերջին րոպեներին: Համոզված եմ, որ այս անգամ էլ «Տավրիան» կպայքարի: Հաղթելու համար պետք է շատ աշխատենք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում