Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվեն Սաֆարովի հարցն ու կարգավորման հիմնարար սկզբունքները. Մարգարով
2 րոպեի ընթերցում
![Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվեն Սաֆարովի հարցն ու կարգավորման հիմնարար սկզբունքները. Մարգարով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/10/697404.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 27-ին նախատեսված հանդիպմանը հայկական կողմը հերթական անգամ Ադրբեջանի ղեկավարությանը իր դիրքորոշումը կներկայացնի Ռամիլ Սաֆարովի արտահանձման ու ազատման հարցի շուրջ: Նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Ադրբեջանական կողմի ոչ համարժեք գործողությունները, որոնք դատապարտվել են, այդ թվում եւ օրերս Չեխիայի Հանրապետության օրենսդիր մարմնի կոմիտեներից մեկի կողմից, ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը բնավ միանշանակ չի ընդունում ադրբեջանական կողմի կատարած գործողությունները, որը խախտել Է ոչ միայն միջազգային կոնվեցիաները, այլեւ սեփական օրենսդրությունը»,- հայտարարեց Մարգարովը:
Քաղաքագետի կարծիքով՝ հանդիպմանը կքննարկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: «Վերջին զարգացումների համատեքստում եւ տարածաշրջանային զարգացումների ընդհանուր համատեքստում այլ թեմաների քննարկում չի սպասվում»,- հավելեց նա:
Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի Է ունենալու Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը: Դա կլինի երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ նրան ներում շնորհելուց հետո: Ոճրագործը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել Էր Բուդապեշտում, որտեղ երկուսն Էլ մասնակցում Էին ՆԱՏՕ-ի դասընթացներին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այդ հանդիպումից հետո այցելել ղարաբաղյան հակամարտության գոտի՝ «վերակենդանացնելու» հայտնի միջադեպից հետո սառեցված բանակցությունները: