Ֆուտբոլ

Ժոզե Մոուրինիոն «Դորտմունդ»-ից կրած պարտությունը ողբերգություն չի համարում

1 րոպեի ընթերցում

Ժոզե Մոուրինիոն «Դորտմունդ»-ից կրած պարտությունը ողբերգություն չի համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ«Ռեալ»-ի կրած պարտությունը «Բորուսիա»-ից ողբերգություն չէ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.de, պորտուգալացին «Բորուսիա»-ից կրած պարտությունից հետո հավանական է համարել «Ռեալ»-ի հաջորդ փուլ դուրս գալը:

«Իհարկե, նման հաշիվը մեզ չի բավարարում, բայց սա ողբերգություն չէ: Ես զգուշացրել էի իմ ֆուտբոլիստներին, եթե մրցակիցը գրավի մեր դարպասը, ապա ամբողջությամբ կանցնի պաշտպանության: Այդպես էլ եղավ»,-ասել է Մոուրինիոն:

«Չեմպիոնների լիգա»-ի 3-րդ փուլի երկրորդ խաղային օրն Իսպանայի չեմպիոն «Ռեալ»-ը հյուրընկալվել էր Գերմանիայի չեմպիոն «Բորուսիա»-ին: Խաղի հաշիվն առաջինը բացել էին «դորտմունդցիները»: Գոլի հեղինակ էր դարձել Լեւանդովսկին: Մադրիդցիներին միչեւ ընդմիջում հաջողվել էր վերականգնել հաշվի տարբերությունը: Իր հերթական գոլն էր խփել Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրորդ խաղակեսի միջնամասում Շմելցերը կրկին առաջ էր մղել «Դորտմունդ»-ին: Ի վերջո, հանդիպումն ավարտվել է 2-1` հօգուտ Գերմանիայի գործող չեմպիոնի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում