Ֆուտբոլ

«Ռեալ»-ն անսպասելի պարտություն կրեց «Բորուսիա»-ից

2 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ն անսպասելի պարտություն կրեց «Բորուսիա»-ից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին «Չեմպիոնների լիգա»-ի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Պայքարի մեջ մտան A, B, C, D խմբերի զույգերը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գլխավոր անակնկալը գրանցվեց D խմբում, որտեղ Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում 2-1 հաշվով զիջեց Գերմանիայի չեմպիոն Բորուսիայի «Դորտմունդ»-ին:

Նույն խմբում «Այաքս»-ը երեք գնդակ ուղարկեց «Մանչեստեր Սիթի»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: A խմբի առաջին խաղում պորտուգալական «Պորտու»-ն 3-2 հաշվով հաղթեց Կիեւի «Դինամո»-, իսկ Զագրեբի «Դինամո» 2-0 հաշվով պարտվեց «ՊՍԺ»-ին:

B խմբի կենտրոնական խաղում անգլիական «Արսենալ»-ը 0-2 հաշվով զիջեց «Շալկե 04»-ին: «Մոնպելյե»-«Օլիմպիակոս» (1-2) խաղում բախտը ժպտաց հունական ակումբին: C խմբի երկու խաղերում դարպասի միայն երկու գրավում արձանագրվեց: «Զենիթ»-ը նվազագույն` 1-0 հաշվով, առավելության հասավ «Անդերլեխտ»-ի, իսկ «Մալագա»-ն` «Միլան»-ի նկատմամբ:

«Չեմպիոնների լիգա»-ի հաջորդ հանդիպումները կկայանան երկու շաբաթ անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում