Իրինա Ալեգրովայի հրաժեշտի երեւանյան համերգը խոստանում է աննախադեպ լինել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի երեւանյան համերգը` հրաժեշտի շրջագայության շրջանակներում, տեղի կունենա նոյեմբերի 21-ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:«Արմենպրես»-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը նշեց, որ համերգի ընթացքում կհնչեն երգչուհու տարբեր տարիների ամենավառ հիթերը: Երեւանում կայանալիք համերգը, նրա հավաստմամբ, աննախադեպ է լինելու:

«Ինչպես յուրաքանյուր երկրում, այնպես էլ Հայաստանում կայանալիք համերգն առանձնահատուկ է լինելու: Ալեգրովան Երեւանում կանցկացնի մեկ օր»,- ասաց Մխեյանը: Նախնական տվյալներով երգչուհին չի ունենա մամլո ասուլիս, հանդիպում լրատվամիջոցների հետ:

Հրաժեշտի շրջագայության ընթացքում Ալեգրովան համերգներ է ունենալու Ռուսաստանում, ԱՊՀ եւ եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում:

Նախքան Երեւան ժամանելը երգչուհին, համաձայն իր համերգային օրակարգի, նոյեմբերի առաջին կեսին համերգներ կունենա Տորոնտոյում, Մայամիում, Չիկագոյում, Լոս Անջելեսում:

ՌԴ ժողովրդական արտիստուհու մեծ բեմից հեռանալու լուրը հայտնի դարձավ 2011 թվականի վերջին: Հրաժեշտի շրջագայության առաջին համերգը մեկնարկեց Մոսկվայի «Олимпийский» համերգասրահում մարտի 7-ին կայացած համերգով:

Իրինա Ալեգրովան ծնվել է Դոնի Ռոստովում` թատերական ռեժիսոր, դերասան, ազգությամբ հայ Ալեքսանդր Ալեգրովի ընտանիքում, ով պաշտոնապես փոխել է իր ազգանունը Սարկիսովից Ալեգրովի:

Հինգերորդ համահայկական «Տաշիր 2010» մրցանակաբաշխության ընթացքում Ալեգրովան կատարել է «Армения, я вернусь к тебе» երգը` եւս մեկ անգամ փաստելով իր հայկական արմատների եւ Հայաստանի հանդեպ ունեցած սիրո մասին:

2012 թվականին երգչուհին եղել է Armenia Music Awards ազգային մրցանակաբաշխության մուսան: Կայանալիք երեւանյան համերգին կմասնակցեն նաեւ Ալեգրովայիշոու-բալետը եւնվագախումբը: Ամիսներ առաջ տոմսերի վաճառքը շարունակվում է. տոմսեր արժեքը տատանվում է հինգից հիսուն հազար դրամի միջակայքում:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA