Տնտեսություն

Երեւանում մեկնարկեց Հայաստանի եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը Երեւանում պաշտոնապես մեկնարկեց հոկտեմբերի 24-ին: Նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրականան կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:

Հանձանժողովի 11-րդ նիստը բացեցին հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանն ուրախ է հյուրընկալելու բարեկամ երկրից ժամանած պատվիրակությանը: «Հավատացած եմ, որ համատեղ նիստի աշխատանքների շրջանակներում հնարավորություն կտրվի ամփոփելու նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները եւ հստակեցնելու եկող տարվա մեր անելիքները: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ զարգանում են փոխվստահության մթնոլորտում»,- ասաց նախարարը:

Երկու երկրների նախագահների փոխադարձ պաշտոնական հանդիպումները նոր լիցք են հաղորդում հարաբերությունների հետագա զարգացմանը, քանի որ երկկողմ ծրագրերն իրականացվում են երկու երկրների նախագահների հաստատած օրակարգի համաձայն:«Քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է ապահովել տնտեսական բնագավառում համապատասխան ակտիվություն: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում հանձնաժողովն ունի կարեւոր առաքելություն եւ հնարավորություն կընձեռի պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք ոլորտներում»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Նախարարի խոսքով` առաջիկայում անհրաժեշտ է, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկկողմ ծրագրերի թիվը կրկնապատկվի, եռապատկվի: Այս ոլորտում կարեւորվեց նաեւ մասնավոր հատվածների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար եւ նշեց, որ երկկողմ հարաբերությունները ունեն ընդհանրություն, որն աշխարհի այլ երկրների հետ հարաբերության բլոկում առանձնացնում է Հայաստանի հետ հարաբերությունները: «Էներգետիկայի նախարարության հետ մենք ունենք ամուր հենք` ջանքերի եւ իրականացվող աշխատանքի համար»,-ասաց նա: Իրանցի նախարարի խոսքով` երկու երկրների միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունները խոսում են քաղաքական բարձր կամքի եւ հաստատակամության մասին, որ ունեն երկրների ղեկավարները:

Իրանական պատվիրակության կազմում են նաեւ տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Աշխատանքային նիստերի ընթացքներում կողմերը կքննարկեն առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթական, մշակութային բնագավառներին, ինչպես նաեւ միջմարզային համագործակցության առնչվող հարցեր:

Նիստի արդյունքում կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձեւավորվել է 1992 թ-ին` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ:

Հայերեն Русский

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական