Ֆուտբոլ

«Շախտյոր»-ը հաղթում է «Չեմպիոնների լիգա»-ի գործող չեմպիոնին

2 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ը հաղթում է «Չեմպիոնների լիգա»-ի գործող չեմպիոնին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ  «Չեմպիոնների լիգա»-ի գործող չեմպիոն «Չելսի»-ի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիման հաշիվը բացվեց խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց: «Շախտյոր»-ի կազմակերպած գրոհը իր տրամաբանական ավարտին հասցրեց Տեյշերան: «Հանքափորները» խփած գոլից հետո շարունակեցին խաղալ «առաջին» համարով` կազմակերպելով միմյանց հաջորդող գրոհներ: «Ազնվականները» ամեն ինչ արեցին,   առաջին խաղակեսում կորցրածը ետ բերելու համար, սակայն` ապարդյուն:  Արդեն երկրորդ կեսում «Շախտյոր»-ին հաջողվեց կրկնապատկել խաղի հաշիվը: «Հանքափորների» կազմակերպած արագ հակագրոհի ժամանակ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը գրավեց  Ֆերնանդինյոն խաղի հաշիվը դարձնելով 2-0:  Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց, եւ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով: Հանդիպման վերջում «ազնվականներին»   հաջողվեց հեղինակության գնդակ խփել: Գոլի հեղինակ դարձավ Օսկարը` 88-րդ րոպեին:

 Խաղակեսի ավարտին, «Չելսի»-ի դարպասին բազմաթիվ անհանգստություն պատճառեց Հենրիխ Մխիթարյանը:   

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

 «Շախտյոր»-ը  3 խաղից հետո ունի 7 միավոր եւ գլխավորում է E խումբը: Երկրորդ տեղում «Չելսի»-ին է, երրորդ եւ չորրորդ տեղերը  հաջորդաբար կիսում են «Նորդզելանդ»-ը եւ «Յուվենտուս»-ը: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում