Ֆուտբոլ

Մխիթարյանի ցուցաբերած անհավանական արդյունքը նրան կներքաշի տրանսֆերային խառնաշփոթի մեջ. Bleacherreport

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանի ցուցաբերած անհավանական արդյունքը նրան կներքաշի տրանսֆերային խառնաշփոթի մեջ. Bleacherreport

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀենրիխՄխիթարյանը միշտ էլ եղել է բարձրակարգ ֆուտբոլիստ, սակայն ընթացիկ խաղաշրջանում ֆուտբոլիստն այնպիսի անհավանական արդյունք է ցույց տալիս, որ վստահաբար կներքաշվի տրանսֆերային խառնաշփոթի մեջ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես գրում է ամերիկյան Bleacher Report պարբերականը, Մխիթարյանի համար փորձության հավասար մի բան կլինի նաեւ «Չեմպիոնների լիգա»-ի շրջանակներում այսօր «Չելսի»-ի դեմ սպասվելիք հանդիպումը:

Պարբերականը գրում է. «Հենրիխ Մխիթարյանի 16 գոլը, 16 խաղում, իսկապես, որ աչքի զարնող է: Այդպիսինն էր նաեւ Մարկ Յանկոյի արդյունքը «Red bull»-ի կազմում 2008/09 խաղաշրջանում` 40 գոլ 36 խաղում: Սակայն Յանկոն այդպես էլ չառանձնացավ մյուսներից`«Պորտո»-ում եւ «Տվենտե»-ում:

Bleacher Report-ը Հենրիխ Մխիթարյանին դասել էԵվրոպայի 30 լավագույն ֆուտբոլիստների շարքին:

Մխիթարյանը հրաշալի մարզավիճակում է եւ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հասցրել է դառնալ 16 գոլի հեղինակ: Նա միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ֆուտբոլիստնիր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ եւ խփելով 35 գնդակ: Այդ ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը երեք անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի «Ոսկե մեդալակիր», մեկ անգամ արժանացել է Հայաստանի «Անկախության Գավաթին» և երկու անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:

«Փյունիկ»-ում և Հայաստանի ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը 2009 թվականին արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: 2009 թվականի հունիսին նա երեք տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին` հինգ տարվա պայմանագիր Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջինիս կազմում Մխիթարյանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում