Ֆուտբոլ

«Չեմպիոնների լիգա»-ի եւ Եվրոպայի լիգայի վիճակահանության օրը տեղափոխվել է

1 րոպեի ընթերցում

 «Չեմպիոնների լիգա»-ի եւ Եվրոպայի լիգայի վիճակահանության օրը տեղափոխվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմպիոնների լիգա»-ի եւ Եվրոպայի լիգայի վիճակահանության օրը փոխվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, դեկտեմբերի 14-ին նախատեսված «փլեյ-օֆ»-ի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 20-ին: «Չեմպիոնների լիգա»-ի եւ Եվրոպայի լիգայի վիճականությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 14.30-ին եւ 17.00-ին:

Հոկտեմբերի 23-ին մեկնարկում են «ՉԼ»-ի 3-րդ փուլի հանդիպումները: Պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերը: «Յուվենտուս»-ը կհյուրընկալվի «Նորշելանդ»-ին, «Շախտյոր»-ը «Դոնբաս Արենա»-ում ուժերը կչափի «Չեմպիոնների լիգա»-ի գործող չեմպիոն «Չելսի»-ի հետ: Բելառուսական «Բատէ»-ն կմրցի «Վալենսիա»-ի, իսկ «Լիլ»-ը` «Բավարիա»-ի հետ: «Սպարտակ»-ը Մոսկվայում կխաղա «Բենֆիկա»-ի դեմ: Կատալոնակնա «Բարսելոնա»-ն տանը կընդունի «Սելթիկ»-ին: H խմբում էլ «Գալաթասարայ»-ը պայքարի մեջ կմտնի «Կլուժ»-ի, իսկ «Մանչեստեր Յունայթեդ»-ը` «Բրագա»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում