Շոու բիզնես

Քիմ Քարդաշյանն իր «լավագույն տարեդարձը» նշել է Վենետիկում

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն իր «լավագույն տարեդարձը» նշել է Վենետիկում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի մասնակից եւ պարզապես գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21- ին Իտալիայի Վենետիկ քաղաքում տոնել է իր 32-րդ տարեդարձը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily News-ը, Քարդաշյանը եղել է սիրելիի` Քանյե Ուեսթի հետ, հագին եղել է ճեփ-ճերմակ հագուստ` դրանով կարծես զուգընկերոջը հասանիքի ուղերձ հղելով:

Պարբերականը նշում է, որ 32-ամյա աստղնՈւեսթի հետռոմանտիկ երեկո է անցկացրել Վենետիկում: «Ծնունդդ շնորհավոր, Քիմ Քարդաշյան: Դու գեղեցիկ ես եւ' ներսից, եւ' դրսից եւ ես քեզ շատ եմ սիրում....մայրիկից»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է Քիմի մայրը: Մեկ այլ լրատվամիջոց` BigpondNews-ը նշել է, որ Վենետիկում անցկացրած ծննդյան տոնը` Քարդաշյանիծննդյան լավագույն տարեդարձն էր: «Զույգը ռոմանտիկ երեկո եւ հաճելի ընթրիք է ունեցել պատմական քաղաքում: Harry's Bar հայտնի ռեստորանում նրանք պարզապես հիանալի երեկո է անցկացրել»,-գրել է կայքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում