Շոու բիզնես

Բրեդ Փիթը հրավիրվել է մասնակցելու Ժյուլ Վեռնի վեպի էկրանավորմանը

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթը հրավիրվել է մասնակցելու Ժյուլ Վեռնի վեպի էկրանավորմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Դեվիդ Ֆինչերը դիտարկում է Բրեդ Փիթին որպես Ժյուլ Վեռնի «20 тысяч лье под водой» ֆիլմում Նեդ Լենդի դերը մարմնավորելու հարմար կերպար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով segodnya.ua-ն, ֆիլմի մյուս դերակատարների ցանկը դեռեւս հստակեցված չէ:

Փիթը նախկինում եւս համագործակցել է Ֆիչերի հետ` նկարահանվելով նրա «Յոթ», «Бойцовский клуб» եւ «Բենջամին Բոտի խորհրդավոր պատմությունը» ֆիլմերում, որից վերջինի համար նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում:

«20 тысяч лье под водой»-ը դեռեւս չի ստացել պաշտոնական հավանության Walt Disney Pictures ընկերության կողմից: Ընկերությունը ֆիլմին հավանություն տալու որոշումը կկայացնի առաջիկա երեք ամսվա ընթացքում:

Ժյուլ Վեռնի համանուն վեպը հրատարակվել է 1869 թվականին: Ստեղծագորությունն արդեն էկրան է բարձրացել մի քանի անգամ:

Walt Disney Pictures-ը 1954 թվականին թողարկել է վեպի սեփական տարբերակը, որում Նեդա Լենդի դերը մարմնավորում էր Քըրք Դուգլասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում