«Սահման»-ը Լուվրում յուրահատուկ ցուցադրություն եւ ջերմ ընդունելություն է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը Լուվրում ջերմ ընդունելության է արժանացել: Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը եւս ներկա է եղել հայկական կինոյի պատմություն համար առանցքային կարեւորություն ունեցեղ այս իրադարձությանը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադրամից, այն հանգամանքը, որ Լուվրն իր կինոցուցադրությունների դահլիճը տրամադրում է հայկական ֆիլմին, արդեն իսկ շահեկան է մեր երկրի համար. «Լուվրը համաշխարհային «խաչմերուկ է ոչ միայն այն իմաստով, որ այնտեղ հավաքված է համաշխարհային արվեստի մեծ հարստություն, այլև այցելուների առումով, այստեղ ցուցադրված կինոն ստանում է միջազգային հնչողություն»:

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը բավականին յուրօրինակ ձեւով է մատուցվել Լուվրում:

Անվանի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամին այդ օրերին անցկացրել է իր ֆիլմերի ցուցադրությունը: Ծրագրի կազմակերպիչները Քիառոստամիին առաջարկել էին ցուցադրության համար ընտրել իր ֆիլմերից երկուսը եւ եւս մեկը` համաշխարհային կինոյից: Քիառոստամին ասել է, որ համաշխարհային կինոյից ընտրություն կատարելն իր համար շատ պարզ էր, եւ որ ին ընտրածը Հարություն Խաչատրյանի «Սահման»-ն էր, որն առաջին իսկ դիտումից փոխել է աշխարհի հանդեպ իր վերաբերմունքը, իսկ հիմնական դժվարությունն ինքն ունեցել է սեփական ֆիլմերի ընտրության հարցում:

Ցուցադրությանը հայեր նույնպես եղել են, բայց գերակշիռ մասն` այլ ազգերի ներկայացուցիչներ:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին