Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը եւ հաղթաթուղթն` ըստ ուկրաինական «Կոմանդա»-ի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Կոմանդայի» թերթը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիիթարյանը խաղի ֆենոմենը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ահա թե ինչ է գրել հեղինական թերթը մեր ֆուտբոլիստի մասին.
«Անցյալ մրցաշրջանում լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճելու համար բավական եղավ 14 գոլ: «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այս ցուցանիշին հասնելու համար բավական եղավ մրցաշարի 37 տոկոսը: Այդպիսով նա նաեւ արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: Հայ կիսապաշտպանի հանկարծակի ի հայտ եկած ռմբարկուական հատկանիշերն առանձին խոսակցության թեմա են:
Մենք դեռ բազմիցս կհիշենք, որ այսպիսի տեմպերով Մխիթարյանին դժվար չի լինի գերազանցել Սերգեյ Ռեբրովի եւ Մակսիմ Շացկիխի ձեռքբերումները, ովքեր կարողացել են մեկ առաջնությունում 22 գնդակ խփել:
Եվ նույնիսկ առանց իր արդյունավետ հարվածների` Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն անկասկած համարվում է ուկրաինական առաջնության ամենաօգտակար խաղացողը:
Հենրիխ Մխիթարյանի հաղթաթուղթը բոլոր խաղային իրավիճակներում հավասարապես հաջող կենտրոնանալու ունակությունն է: Նա կարողանում է ավարտել գործողությունները ամենալավ հենակետային կիսապաշտպաններից ոչ պակաս, չի խուսափում նաեւ միայնակ գործելուց: Մի խոսքով` թիմային խաղացող է:
Մխիթարյանը մասնակցում է իր թիմի գրեթե ամեն 2-րդ հարձակմանը, բայց դրա հետ մեկտեղ նա «Շախտյորի» առաջատարն է արագացնող գործողություններում: Հիշարժան է, որ ժամանակի զգալի մասն անցկացնելով մրցակցի դարպասի մոտ, հայ ֆուտբոլիստը կարողանում է կազմակերպել Դոնեցկի թիմի ամեն 10-րդ արագ հարձակումը: Մի խոսքով, «ոսկե ձեռքեր» ունի. սկսում է, սատարում է, ավարտում է:
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն, չնայած կատարած տեխնիկա-տակտիկական հնարքների մեծ քանակին, անընդհատ գործողության մեջ է, ինչը հնարավորություն է տալիս նրան հաճախ գնդակը ստանալ, երբ ինքը դեմքով դեպի դարպասն է: Նույնիսկ խաղից դուրս վիճակում նա հայտնվում է օրինական հարձակվողներից հաճախ:
Ուշադրության է արժանի նաեւ գլխավոր հերոսի հարվածների դիպուկությունն այս մրցաշրջանում: Դրանցից 70%-ը հասնում են նշանակետին: Ընդ որում` մեկ գոլի համար Մխիթարյանից պահանջվում է 3 «կրակոցից» քիչ ավելի: Հետաքրքիր է, որ մրցակցի դարպասին «Շախտյորի» կիսապաշտպանը «սպառնացել է» բոլոր 14 խաղերում (հաշվի առնելով նաեւ Չեմպիոնների լիգան ու Ուկրաինայի գավաթը):
Այսպիսի վիճակագրական հավաքածուի կարելի է միայն նախանձել: Բայց եթե դուք ունենաք այս ֆուտբոլիստի ողջ դոսյեն, նրա ֆենոմենը, միեւնույն է, հնարավոր չի լինի բացատրել: Տպավորություն է ստեղծվում, որ դաշտում Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ կարողանում է անել: Կտրուկ փոխանցում չլինի՝ նա կխլի գնդակը, իսկ եթե նշանառությունը խախտվի, թիմային կխաղա…»:
Ուկրաինայի առաջնության հերթական տուրում Մխիթարյանի «Շախտյոր»-ը հոկտեմբերի 19-ին սեփական հարկի տակ կընդունի «Իլյիչևեց»-ին: