Իսկուհի Վարդանյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահը Իսկուհի Վարդանյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկավտության հետ կապերի վարչությունից: ՀՀ Նախագայի հրամանագրով դադարեցվել են նրա` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: