Անաստասիա Վոլոչկովան Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովայի «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագիրը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգից հետո«Արմենպրես»-ի հետ զրույցում Վոլոչկովան նշեց, որ չնայած հասցրել է իր այս այցելության ընթացքում Երեւանը տեսնել միայն ավտոմեքենայից, այնուհանդերձ, զգացել է, որ ի տարբերություն իր նախորդ այցի` Երեւանն ավելի է գեղեցկացել եւ բարելավվել:«Ես շատ եմ սիրում հայերին, իրենք բաց հոգով եւ սրտով մարդիկ են, ում հետ միշտ հաճելի է շփվել, փոխանակվել ժպիտներով»,- նշեց Վոլոչկավոն:Նա կես կատակ կես լուրջ ավելացրեց, որ Հայաստանում ավելի շատ ընկերներ ունի, քան Ռուսաստանում:

Բալետի պարուհին կարծում է, որ իրեն հաճախսկանդալային քողի տակ ներկայացնելու գործում մեղավոր են լրատվամիջոցները, քանի որ թե հեռուստաեթերում, թե մամուլում գերակշռում են բացասական ուղղվածության լուսաբանումները:«Մոսկվայում ես բացել եմ երեխաների համար գեղարվեստական դպրոց, որտեղ նրանք սովորում են երգել, պարել, դերասանի վարպետություն, սակայն շատ քչերն են այդ մասին գրում, փոխարենը նախընտրելով հրապարակել Մալդիվներում արված իմլուսանկաները կամ այն, թե տվյալ պահին քանի տղամարդ կա իմ կյանքում»- պարզաբանեց Վոլոչկովան` ավելացնելով, որ ապրում է այնպես, ինչպես ապրում է` առանց ձեւականությունների եւ իր մասին պտտվող ամենատարբեր լուրերին ուշադրություն դարձնելու:

Վոլոչկովան նշեց նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ առաջիկա համագործակցության ծրագրեր, որոնց մասին հայտնի կդառնա նոյեմբերին: Պարուհին ցանկություն ունի հատուկ համերգ ունենալ Երեւանում` երեխաների համար:

«Ինձ համար ձեր ծափահարությունները, ծաղիկները իմ գործունեության լավագույն գնահատականն են, շնորհակալ եմ նման ջերմ ընդունելության համար: Ինձ համար պատիվ է պարել ձեր սուրբ հողի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բեմից իր խոսքը հանդիսատեսին ուղղեց Վոլոչկովան: Նա բոլոր ներկաներին մաղթեցխաղաղություն, գթասրտություն եւ բարություն:Համերգին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Համերգային ծրագրի ընթացքում պարուհու հետ բեմում էր իր շոու բալետի խմբի անդամները, ինչպես նաեւ օպերային երգիչներ Քսենիա Օդինցովան եւ Ալեքսեյ Տոլիմովը:«Ես գիտեմ, որ երբեմն իմ արարքները կարող են զարմանալի թվալ, սակայն ես հաստատ գիտեմ, որ ունեմ յուրահատկություն, որի համար դուք ինձ սիրում եք»,- ասաց պարուհին:

«Նոր դարը»-ը, ի տարբերություն պարուհու 2008 թվականին Հայաստանում ունեցած համեգի, դասական բալետային ուղղվածության ծրագիր չէր. այն հագեցած էր նոր պարային եւ անսպասելի ակրոբատիկ համարներով, ժամանակակից բեմական հագուստով, վառ խորեոգրաֆիկ ստեղծագործություններով եւ երաժշտական համադրությամբ:

Շոու ծրագրի ընթացքում հնչեցին համաշխարհային հիթեր` Ջորջ Մայքլի, Էդիտ Պիաֆի, Ջակոմո Պուչինիի եւ այլոց երգացանկից, ինչպես նաեւ հատուկ Վոլոչկովայի համար գրված երգեր:

1 ժամ 50 րոպե տեւողությամբ համերգային ծրագրին հաջորդեց ակումաբյին after party-ն, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ երկրպագուները հնարավորություն ունեցան հանդիպելու պարուհու հետ:

Այժմ բալետի պարուհին ներգրաված է ռուսական «Танцы со звездами. Сезон-2012», նախագծում` որպես ժյուրիի անդամ, ինչպես նաեւ ներկայացնում է իր «Նոր դար» ծրագիրը տարբեր երկրներում:

Պարուհու հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ կարող եք կարդալ այստեղ:

Հայերեն English Русский

Սաուդյան Արաբիայում ածխաջրածինների 14 հանքավայր է հայտնաբերվել

«Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների վերաբերյալ

Մասուդ Փեզեշքիանն այցելել է Իրանի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդես

ՌԴ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

ԵՄ անդամ երկրները քվեարկել են ԱՄՆ-ի դեմ առևտրային հակաքայլերի կիրառման առաջարկի օգտին

ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Գերմանիայում համաձայնություն է կայացվել իշխանական նոր կոալիցիայի ձևավորման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Խորվաթիայի վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդականը անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի