Ֆուտբոլ

Bleacher Report-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է «ՉԼ»-ի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկում

2 րոպեի ընթերցում

Bleacher Report-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է «ՉԼ»-ի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Bleacher Report կայքը So Far (Մինչ այժմ) նշումով հրապարակել է իր վարկածով Չեմպիոնների լիգայի լավագույն 20 ֆուտբոլիստների ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը` այդ ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-իկիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը: Ահա թե ինչ է գրում ամերիկյան պարբերականը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի մասին. «Հենրիխ Մխիթարյանը, ով Հայաստանի ֆուտբոլային հույսն է, նվաճել է դոնեցկյան շատ մարզասերների սերը: «Շախտյոր»-ը լավ է սկսել այս տարվա մրցաշրջանը և առաջին երկու խաղերում նվաճած միավորները կարող են որոշիչ դեր խաղալ: Մխիթարյանը «Նորդշելլանդ»-ի դեմ տնային խաղում դարձել է դուբլի հեղինակ, իսկ «Յուվենթուս»-ի դեմ խաղում նրա ՕԳԳ-ն` օգտակար գործողության գործակիցը, շատ բարձր էր»:

Մեր ֆուտբոլիստն այդ ցուցակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է «Մալագայի» ֆուտբոլիստ Իսկոն, իսկ լավագույն հնգյակում ընդգրկվել են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Ջո Հարթը («Մանչեսթեր Սիթի») և Օսկարը («Չելսի»):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում