Շոու բիզնես

Ալեն Դելոնը ներկա կգտնվի «С новым годом, Мамы» ֆիլմի հայաստանյան պրեմիերային

4 րոպեի ընթերցում

Ալեն Դելոնը ներկա կգտնվի «С новым годом, Мамы» ֆիլմի հայաստանյան պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական պրոդյուսերական համատեղ արտադրության «Сновымгодом,Мамы» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար Հայաստան կժամանի ֆրանսիացի աշխարհահռչակ կինոդերասան, պրոդյուսեր Ալեն Դելոնը:«Արմենպրես»-ի հետ զրույցում «Сновымгодом,Мамы» ֆիլմի համապրոդյուսեր, «Արմենիա փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսերՎալերի Սահարյանը նշեց, որ չնայած 2001 թվականին Դելոնի` այլեւս կինոյում չնկարահանվելու հայտարարությանը, դերասանը համաձայնել է մասնակցություն ունենալ այս ֆիլմում:«Անցյալ տարի ապրիլի 7-ին տեղի ունեցած «Armenia music awards» մրցանակաբաշխությանը մենք կանանց մատուցեցինք լավագույն նվերը` հրավիրելով բոլորի կողմից սիրված Ալեն Դելոնին եւ «Լեգենդ» անվանակարգում մրցանակշնորհելով»,- ասաց Սահարյանը:

«Enjoy movies» կազմակերպությունը որոշելով նկարահանել «Мамы» ֆիլմի շարունակությունը` «Сновымгодом,Мамы» փոփոխված անվանումով, ցանկություն է հայտնում ֆիլմում նկարահանել նաեւ Ալեն Դելոնին:«Ընկերներս դիմել էին Դելոնին` ֆիլմում նկարահանվելու առաջարկով, սակայն դերասանի մենեջերը պատասխանել էր, որ նա, իր հայտարարությանը համաձայն, այլեւս ֆիլմերում չի նկարահանվում»,- պատմեց Սահարյանը: Այնուհանդերձ, հայ պրոդյուսերը «Armenia music awards» մրցանակաբաշխությունից հետո ընկերանում է Դելոնի հետ, լինում նրա փարիզյան տանը, որից հետո ֆրանսիացի դերասանը ոչ միայն ներգրավվում է ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներում, այլեւ ֆիլմում նկարահանվելու համաձայնություն է տալիս:

«Ես միշտ կատակով ասում եմ, որ եթե ադրբեջանցիները լավ առեւտրականներ են ապրանքը ծախելու առումով, ապա մենք` հայերս, լավ բանակցողներն ենք»,- կես կատակ կես լուրջ ասաց «Сновымгодом,Мамы» ֆիլմի համապրոդյուսերը` հավելելով, որ Դելոնի որոշումը ֆիլմում նկարահանվելու պայմանավորված էր առաջին հերթին նրա` մորը, կնոջը մեծարելու հատկանիշով:«Երբ նա կարդաց սցենարը, ասաց, որ այն հետաքրքիր է: Դելոնը ֆիլմում ինքն իրեն է խաղում»,- ավելացրեց Սահարյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ գիտե Դելոնը Հայաստանի մասին` Սահարյանը նշեց, որ շփվելով հայերի հետ`Դելոնն արդեն համոզվել է, որ որակական եւ համային առումով հայկական կոնյակը չի զիջում ֆրանսիականին:«Նա ունի այնպիսի հայ ընկերներ, ինչպիսին է Շառլ Ազնավուրը, եւ կարծում եմ, այցի շրջանակներում ֆրանսիացի դերասանը նաեւ ժամանակ կունենաՀայաստանի հետ ծանոթանալու»,- ասաց պրոդյուսերը:

Դելոնը Հայաստանում կանցկացնի երկու օր, որի ընթացքում նախատեսվում են այցելություններ Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, պատմամշակութային այլ վայրեր:

Կանանց համար Ամանորի նվեր «Сновымгодом,Мамы» ֆիլմի նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել Ռուսաստանում եւ Ֆրանսիայում:Ֆիլմի ստեղծագործական խմբում ընդգրկված են Սահարյանի ընկերները` Սարիկ Անդրեասյանը, Արտյոմ Մաքսիմենկոն, Դմիտրի Գրաչովը, Կլիմ Պոպլավսկին, Անտոն Բորմատովը, պրոդյուսերներն են Ղեւոնդ Անդրեասյանը, Գեորգի Մալկովը:

Ֆիլմի դերասանական կազմում են Պավել Վոլյան, Կոնստանտին Կրյուկովը, Իրինա Ռոզանովան, Մաքսիմ Մատվեեւը, Եկատիրինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, Մաքսիմ Վիտորգանը, Գարիկ Խառլամովը, Տատյանա Վասիլեւան, Լուիզա-Գաբրիելա Բրովինան, այլք:

Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան Մտեղի կունենա Մոսկվայի «Октябрь» կինոթատրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում