Ֆուտբոլ

Գուցե մի օր խաղամ «Յուվենտուս»-ում. Հենրիխ Մխիթարյան

3 րոպեի ընթերցում

Գուցե մի օր  խաղամ «Յուվենտուս»-ում. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական LaStamp պարբերականին: Հայ կիսապաշտպանը խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի, եւ «Չեմպիոնների լիգա»-ում «Շախտյոր»-ի ելույթների մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

-Հենրիխ, ինչպիսինն էին զգացողություններն Իտալիայի հավաքականի դարպասըգրավելուց հետո:

-Դա հրաշալի էր: Մեծ ուրախություն: Ցավոք, այդ գոլը չբավականացրեց, որպեսզի ուրախություն պարգևեինք մեր երկրպագուներին: Ես ցավում եմ, բայց Իտալիայի ընտրանին, իսկապես, որ հզոր մրցակից է:

-«Չեմպիոնների լիգա»-ի խաղերից հետո, առավելապես`«Յուվենտուս»-ի դեմ խաղից հետոդուք ավելի ճանաչված եք դառնում Եվրոպայում: Ինչպե՞ս:

-Ես աստղ չեմ:

-Կցանկանայի՞ք խաղալ Իտալիայում:

- Ձեր երկրում հրաշալի ակումբներ կան, առաջնությունն էլ հզոր է: Ամեն դեպքում, եթե ինչ-որ մեկը հետաքրքրված է իմ ծառայություններով, նա առաջին հերթին մրցաշրջանի վերջում պետք է դիմի «Շախտյորին» (ծիծաղում է):

-Ի՞նչ կասեք «Չեմպիոնների լիգա»-ի ձեր խմբի եւ «Յուվենտուս»-ի մասին:

-Թե «Յուվենտուս»-ը, եւ թե «Չելսի»-ն հիանալի թիմեր են:

-Կցանկանայի՞ք «Յուվենտուս» տեղափոխվել:

-Գուցե մի օր այդպես լինի, եւ ես խաղամ «Յուվենտուս»-ում, ես դեռ երիտասարդ եմ, բայց այժմ գլխումս միայն մի բան է. ինչպես օգնել «Շախտյոր»-ին հաղթելու Չեմպիոնների լիգայում:

-Ինչպե՞ս եք առաջնորդվում նոր ակումբ ընտրելիս:

-Դժվարանում եմ միանշանակ պատասխանել: Նախապատվությունս տալիս եմ այն ակումբին, որտեղ համոզված կլինեմ, որ կխաղամ:

-Հենրիխ, դուք կիսապաշտպա՞ն եք, թե՞ հարձակվող:

- Ինձ դուր է գալիս խաղալ հարձակման գծում:

-Բայց Դուք ամենուր եք մարզադաշտում:

-Նախկինում Լուչեսկուն ինձ տեղ էր հատկացնում կիսապաշտպանությունում եւ կրկնում էր. «Դու պետք է օգնես կիսապաշտպաններին»: Այդ ամենը գալիս է թիմի շահերից:

- Ո՞վ է ձեզ համար ամենատարբերվող ֆուտբոլիստը «Յուվենտուս»-ում:

-Պիրլոն, չնայած նրան, որ Վիդալն ու Վուչինիչն էլ են լավ ֆուտբոլիստներ:

-Բայց Ձեր կողքին նրանք այնքան էլ վառ տեսք չունեին:

-Պարզապես Թուրինում մենք լավ հանդիպում անցկացրինք: Լուչեսկուն հրաշալի կերպով էր մեզ նախապատրաստել «Յուվենտուս»-ի դեմ խաղին: Ցավոք, մեզ չհաջողվեց առավելության հասնել:

-Ո՞վ է քեզ համար ֆուտբոլային իդեալը մանուկ հասակում:

- Զինեդին Զիդանը: Նա մեծագույն ֆուտբոլիստ էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում