Հայաստանյաց առաքելական եկեղեցին օրհնում է միայն իր հետեւորդների ամուսնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին չի խրախուսում խառնամուսնությունները, սակայն չի էլ արգելում: Այս պարագայում էական նշանակություն ունի ամուսնացող զույգի կրոնական պատկանելությունը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցուն կիցգործող «Հայորդաց տներ» կազմակերպության ընդհանուր տեսուչ-տնօրենԿոմիտաս վարդապետ Հովնանյանը:«Եթե զույգից մեկը մահմեդական է` ինչպե՞ս կարող է քրիստոնյայի հետ ամուսնանալ: Դա նույնն է, թե քրիստոնյա աղջիկը փորձի մահմեդական մզկիթում ամուսնանալ, ինչը բացառված է: Մինչեւ դուք չընդունեք որեւէ եկեղեցու կրոնական պատկանելությունը, ոչ միայն քրիստոնեության դեպքում, դուք չեք կարող ամուսնանալ»,- նշեց Հայր Կոմիտասը:

Հոգեւորականի խոսքով` հայ եկեղեցին զույգին ամուսնացնելիս հաշվի է առնում տվյալ անձանց պատկանելիությունը հայաստանյաց առաքելական եկեղեցուն: «Իսկ հայաստանյաց առաքելական եկեղեցու անդամ են միայն նրանք, ովքեր հայ եկեղեցու հավատացյալի զավակներ են, այսինքն` մեր եկեղեցին երբեք մարդորսությամբ չի զբաղվում, այսինքն` սովորություն չկա ուրիշ ազգերին Հայ Առաքելական եկեղեցու անդամ դարձնել»,-ընդգծեց վարդապետը` հավելելով, որ այդ պատճառով էլ մեր եկեղեցին կոչվում նաեւ ազգային:

Հայ Առաքելական եկեղեցին չի արգելում երկրորդ ամուսնությունը, սակայն կան որոշակի սահմանափակումներ: «Որոշակի պարագաներում, օրինակ, եթե ամուսինը գնացել է եւ յոթտարի նրանից լուր չկա, եթե ամուսիններից մեկը մահացել է, եթե կինը կամ տղամարդն ի վիճակի չեն երեխա ունենալու»,- ասացԿոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Հայերեն English

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին

Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները