Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանի և Ռոման Բերեզովսկու հարցազրույցները տեղադրվել են ՈՒԵՖԱ-ի կայքէջում

2 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի և Ռոման Բերեզովսկու հարցազրույցները տեղադրվել են ՈՒԵՖԱ-ի կայքէջում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է տրամադրել տեսահոլովակ, որում ներառված են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և դարպասապահ Ռոման Բերեզովսկու հարցազրույցները: ԻՆչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից,ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում սեպտեմբերի 8-ին Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստների տեսա եւ լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում:ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը:

Ֆուտբոլիստները խոսել են հավաքականի արդեն նախկին անդամ, ավագ Սարգիս Հովսեփյանի մասին` իրենց հիացմունքն արտահայտելով:«Ժամանակներ կային, երբ ոչ ոք չէր հավատում մեր ազգային հավաքականին: Իսկ այժմ մարդիկ հավատում են մեզ եւ մեզ հետ մեծ հույսեր են կապում: Յուրաքանչյուր ոք մեզնից մեծ ակնկալիքներ ունի»,-ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է Բերեզովսկին:

«Այս ակնկալիքները վկայում են Հովսեփյանի կարիերայի, նրա ազդեցության եւ ժառանգության մասին: Նա կմնա մեր «հավերժ առաջնորդը»»,-նշել է Մխիթարյանը` մեծ հարգանքով խոսելով իր ավագ գործընկերոջ մասին:

Հայաստանի ազգային հավաքականն իր ուղին սկսել ու անցել է Սարգիս Հովսեփյանի հետ. ազգային ընտրանու կազմում իր առաջին խաղը Հովսեփյանն անցկացրել է 1992 թվականին Մոլդովայի դեմ խաղով եւ ավարտել 2012 թվականի սեպտեմբերին կայացած Բուլղարիա-Հայաստան խաղով: Հայաստանի ընտրանու ավագն ազգային հավաքականի կազմում, ընդհանուր առմամբ,մարզադաշտ է դուրս եկել 131 անգամ: «Ես չեմ կարծում, որ ես լեգենդ եմ»,-ասել է նա` ավելացնելով. «Ես պարզապես իմ գործն եմ արել»:

Հենրիխ Մխիթարյանի և Ռոման Բերեզովսկու հարցազրույցները կարող եք դիտելայստեղ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում