ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում լրատվական միջոցների ուշադրությանն է ներկայացվել 30 րոպե տեւողությամբ տեսանյութ ամերիկացի դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ, ով դարձել է Chanel No.5 ապրանքանիշը գովազդող առաջին տղամարդը: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը վկայակոչելով http://argumenti.ru-ն, գովազդային նախագծի մեկնարկը նշանակված է հոկտեմբերի 15-ին:
Chanel No.5 բուրմունքը ստեղծել է ռուս-ֆրանսիական պարֆյումեր Էռնեստ Բոին 1921 թվականին:Այս բուրմունը գովազդող առաջին դեմքը Կոկո Շանելն էր: Տարբեր տարիների ապրանքանիշը գովազդել են Մերիլին Մոնրոն, Կատրին Դենեվը, Վանեսսա Պարադին, Քեյթ Մոսսը, Նիկոլ Քիդմանը, Քիրա Նայտլին:
Տեսանյութը նկարահանվել էր սեւ-սպիտակ ժապավենի վրա բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայտի կողմից, որը վերջին շրջանում հեղինակել է «Աննա Կարենինա» ֆիլմը:
«Շանել» ընկերության հեղինակների եւ ներկայացուցիչները վերջին տեսանյութում ցանկացել են ստեղծել ինչ-որ յուրահատուկ բան, որը նման չէ մյուս բոլոր գովազդային հոլովակներին: