Սլովակիայում Թուրքիայի դեսպանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. հայտարարում է Աշոտ Գրիգորյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրենքի առկայությունը Սլովակիայում իրողություն է. ձախողման է դատապարտված օրենքի գոյությունը կասկածի տակ առնող ադրբեջանա-թուրքական քարոզչության ապատեղեկատվությունը: Այս մասին Երեւանում հոկտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում հայտարարեցԵվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը` նշելով, որՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը Սլովակիայի քրեական օրենսգրքում ընդունվել է2009թ.-ի սեպտեմբերի 1-ին, և բոլոր նրանք, ովքեր միտումնավոր կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը, կդատապարվեն 5 տարվա ազատազրկման, իսկ անգիտակցաբար փաստը հերքողները` 3 տարվա:«Այս օրենքի գոյությունը համառորեն ժխտելու փորձեր էին անում ադրբեջանցիները, նրանք կայքերի միջոցով հայտարարություններ էին տարածում, թե նման բան չկա: Տարօրինակ է, բայց այդ օրենքի գոյությունը ժխտել էր նաև Ռուսաստանում Սլովակիայի արտաքին և լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշը, որի դեմ ես դատական հայց էի ներկայացրել` ելնելով Սլովակիայի քրեական օրենսգրքի հավելվածում տեղ գտած 424ա հոդվածի, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բոլոր նրանց համար, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը»,-հայտնեց Աշոտ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոտ Գրիգորյանն առավել տպավորիչ համարեց Սլովակիայում Թուրքիայի լիազոր դեսպան Գյուլհան Ուլուտեկինի արած հայտարարությունը և դրա հետևանքները, որոնք բացառիկ էին:«Երբ Սլովակիայում էինՍահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, մենք այցելեցին Սլովակիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և հարգանքի տուրք մատուցեցինք զոհերի հիշատակին: Այդ ժամանակ Սլովակիայում Թուրքիայի լիազոր դեսպանը հանդես եկավ մի հոդվածով, որտեղ գրում էր, որ ցեղասպանություն չի եղել, և հայերը պիտի զգույշ խոսեն»,-տեղեկացրեց Աշոտ Գրիգորյանը` հավելելով, որ ինքն առաջնորդվելով օրենքով` դիմեց դատարան` պահանջելով կիրառել օրենքով նախատեսված պատիժը դեսպանի նկատմամբ:Նրա խոսքով` Սլովակիայի ոստիկանությունը հրավիրել է դեսպան Գյուլհան Ուլուտեկինին բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության դեմ ոչինչ չի ասել` դրանով իսկ բացառիկ կերպով, փաստորեն, ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

«Մենք նույնիսկ շնորհակալական նամակներ ենք հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին` հայտնելով, որ առաջին անգամ Թուրքիայի բարձրագույն դիվանագիտական վերնախավը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը»,-եզրափակեց Գրիգորյանը:

Սլովակիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 2004թ.: Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը հոկտեմբերի 11-ին Երեւանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` Ծիծեռնակաբերդում խոսելով իր երկրում առկա ժխտման պատժելիության օրենքի կարեւորության մասին:

Հայերեն English Русский

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

Կառավարությունն ընդունեց ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և ոլորտում մասնագիտական զարգացմանն ուղղված փոփոխությունների նախագիծը