Ռումինական մեքենաշինական ձեռնարկությունները հետաքրքրվել են Հայաստանի երկաթուղային համակարգով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցել է հոկտեմբերի 9-10 Բուխարեստում անցած 2012 թվականի Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերովընդլայնվածգագաթնաժողովի աշխատանքներին: Միջոցառման շրջանակում ՀԿԵ-ի ղեկավարը մասնակիցներին ծանոթացրել է ընկերության գործունեության հիմնական նպատակներին և խնդիրներին, ներդրումային քաղաքականությանը, Հայաստանի երկաթուղային համակարգի՝ որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջացքի օղակի հնարավորություններին:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Վիկտոր Ռեբեցը նաև ներկայացրել է Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու, հայ-թուրքական սահմանում գտնվող Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման հեռանկարները:
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ռումինիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Օվիդիու Իոանն Սիլագիի և Երկաթուղիների միջազգային միության գլխավոր տնօրեն Ժան Պիեր Լուբինուի հետ:
Վիկտոր Ռեբեցը ծանոթացել է նաև ռումինական երկաթուղում գործող փոխադրումների գործընթացին և դիագնոստիկ համակարգին, երկաթբետոնե կոճղերի և ռելսերի ամրացումների նոր տեսակներին, տարանցիկ երթուղիների ձևավորման հնարավորություններին:
Մի շարք ռումինական մեքենաշինական ձեռնարկություններին հետաքրքրել են Հայաստան շարժակազմի մատակարարման հեռանկարները:
Երկկողմանի հանդիպումների շրջանակում հայկական և ռումինական կողմի ներկայացուցիչները համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:
2012 թվականի Երկաթուղիների օրերը՝ Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերովընդլայնվածգագաթնաժողովն անցել է Եվրոպական երկաթուղային ընկերությունների միության (CER) և Եվրոպական երկաթուղային արդյունաբերության ընկերությունների միության (UNIFE) հովանու ներքո: Միջոցառմանը մացնակցել են 300-ից ավել պատվիրակներ ավելի քան 50 երկրներներից: