Թուրքիային ձեռնտու չէ օդային ուղիների փակումը. Դավիթ Ջամալյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները միմիայն բարոյահոգեբանական հարթության վրա են: Թուրքիային ձեռնտու չէ օդային ուղիների փակումը, քանզի հայերը ևս իրենց լծակներն ունեն: Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով զորավարժություններին, որոնք արդեն երկու շաբաթ է մեկնարկել են` ռազմական փորձագետը խիստ կարևորեց դրանց անցկացումը, քանզի բանակը իր պատրաստվածությամբ պիտի կանխի մեծ պատերազմները:

«Այս զորավարժությունները բանակի մարտունակությունն առավել բարձրացնելու մեծ քայլն են: Այս մեկ ամսվա ընթացքում, երբ իրականացվում էր արդեն ծառայածների ռեզերվի զորահավաքը, որոշակի անհանգստություն սկսվեց հասարակության մեջ, որը, սակայն, հիմնավորված չէ, քանզի այս զորավարժությունները պլանային միջոցառումներ են և առաջնագծում ամեն ինչ հանգիստ է»,-ասաց Ջամալյանը` շեշտելով, որ պետք է հասարակությանը պատրաստել նման միջոցառումներին` ավելորդ աղմուկից խուսափելու համար:

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:Զորավարժությունների պլանի համաձայն` փորձակվել են անօդաչու թռչող սարքերը, առաջին անգամ հակատանկային ստորաբաժանումները գործնականում կիրառել են նոր հակատանկային միջոցները, որոնք նախատեսված են հակառակորդի ակտիվ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկան խոցելու համար, մեկ անգամ ևս հստակեցվել են հրթիռային զորքերի խմբավորման և կիրառման հարցերը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին