Կարծիքներ

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին դուր են գալիս հայերի հարուստ մշակույթը եւ ժողովրդի ամուր բնավորությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին դուր են գալիս հայերի հարուստ մշակույթը եւ ժողովրդի ամուր բնավորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Լեհաստանի համագործակցությունը մի շարք ոլորտներում վերջին տարիներին ակտիվացել է: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, երկու երկրների համագործակցության ակտիվացումը նկատելի է բոլոր որոլտներում:«Վերջին երեք տարիների ընթացքում մենք նկատում ենք նախկինում ոչ այնքան տեսանելի համագործակցության ակտիվացում, բոլոր ոլորտներում` սկսած քաղաքականությունից, վերջացրած մշակույթով»,- ասաց դեսպանը: Այս ամենը, դեսպանի խոսքով, վկայում է այն մասին, որ փոխադարձ հետաքրքրությունը, միմյանց դերակատարության արժեւորումը երկու երկրերի միջեւ մեծացել է:

«Այդ հանգամանքը, բնականաբար, ուրախեցնում է, քանի որ իմ այստեղ գտնվելու հիմնական նպատակն էլ հենց երկու երկրների համագործակցությունը խթանելն է»,- ասաց Ռաչինսկին` հավելելով, որ ակտիվ համագործակցության համար ստեղծված են համապատասխան նախադրալներ: Նա նշեց նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Լեհաստանի ռազմական համագործակցությունը ակտիվ է եւ կայուն:

Լեհ դիվանագետի բնորոշմամբ` Հայաստանը եւ Լեհաստանը ունեն շատ պատմական ընդհանրություններ, այդ պատճառով էլ միմյանց լավ են հասկանում:«Սակայն ի տարբերություն Լեհաստանի, որտեղ զոհի «սինդրոմը» հաղթահարված է, Հայաստանում այդ գործընթացը նոր է տեղի ունենում»,- ընդգծեց դեսպանը:

Հայաստանում Ռաչինսկուն առաջին հերթին գրավում է մեր հարուստ պատմական անցյալը, ճարտարապետական հուշարձանները, ինչպես նաեւ մարդկանց ամուր բնավորությունը:«Ինձ դուր է գալիս մարդկանց` տարբեր դժվարություններ հաղթահարելու եւ սեփական տեղը գտնելու ձգտումը»- հավելեց դեսպանը:

Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 26-ին: Հայաստանում Լեհաստանի դեսպանության կողմի հրատարակված «100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ եւ ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 8-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում