Ֆուտբոլ

Ֆուտբոլի ազգային ընտրանին առանց լարվածության է մոտենում Իտալիայի հետ խաղին

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի ազգային ընտրանին առանց լարվածության է մոտենում Իտալիայի հետ խաղին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առանց լարվածության եւ մեծ հավատով է նախապատրաստվում Իտալիայի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մեր ազգային ընտրանու անդամ Դավիթ Մանոյանը: Առաջին «բաց» մարզումից հետո կիսապաշտպանը ընդգծեց, որ իտալացիների անունն արդեն խոսում է մրցակցի թիմի որակի մասին: «Մանուչարյանի վերադարձը, իհարկե, մեզ ուժ է տալիս: Բոլորիս համար ակնհայտ է, որ մրցակիցները լուրջ եւ հզոր ֆուտբոլ ցուցադրող թիմ են»,-ասաց Մանոյանը:

Ազգային հավաքականի կիսապաշտպանը Եվրոպայի փոխչեմպիոնների կազմից առանձնացրեց հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 21.00-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում