Շոու բիզնես

Compass band-ը կներկայացնի ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ»-ում. կասկածի տակ է միայն խմբի ամենակրտսեր անդամի մասնակցությունը

2 րոպեի ընթերցում

Compass band-ը կներկայացնի ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ»-ում. կասկածի տակ է միայն խմբի ամենակրտսեր անդամի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամստերդամում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում հաղթած Compass band խումբը կներկայացնի Հայաստանը` չնայած խմբի ամենակրտսեր անդամի տարիքը կեղծելու մասին լուրերին:

Համաձայն կանոնադրության` մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ը բաղկացած է 4 հոգուց` 13 տարեկան Դավիթ Պարոնիկյանը, 13 տարեկան Արշավիր Գրիգորյանը, 13 տարեկան Արամ Ծատուրյանը եւ 13 տարեկան Աբրահամ Ազնաուրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` մրցույթի եզրափակիչ փուլում, Compass band-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ, խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին:

«Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի Եվրատեսիլի ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային եւ այլ անհամապատասխանություններ, խնդրի մասին տեղեկացրել ենք Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին»,- նշեց նախագծի պատասխանատուն: Նրա տեղեկացմամբ` Բեքերը նշել է, հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի հիմնական կազմն իր Sweetie baby երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում:

Ժնեւում հոկտեմբերի սկզբին տեղի է ունեցել Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում