Հասարակական

Երեւանում սիրիահայերի համար «Կիլիկեան» դպրոց կբացվի

2 րոպեի ընթերցում

Երեւանում սիրիահայերի համար «Կիլիկեան» դպրոց կբացվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Նար Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում հոկտեմբերի 9-ին կբացվիսիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է«Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից:

Այդ նպատակով հուլիսին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների ուժերով ստեղծվել է աշխատանքային-կրթական հանձնախումբ, որի մեջ մտան սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգել է սիրիական կրթական ծրագրով դպրոցի ստեղծման գործնընթացը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աջակցությամբ, նախաձեռնող կազմակերպության հետ համատեղ: Կայացել են բազմաթիվ աշխատանքային խորհրդակցություններ ՀՀ սփյուռքի, կրթության և գիտության նախարարների մոտ, որի արդյունքում օգոստոս-սեպտեմբերին աշխատանքներ են տարվել Հայաստանում, մասնավորապես` Երևանում գտնվող սիրիահայ երեխաների, ուսուցիչների հաշվառման, դասարանների համալրման, Սիրիայից 1-9-րդ դասարաններում դասավանդվող առարկաներին համապատասխան դասագրքերից 1-ական օրինակների ձեռքբերման և բազմացման, դպրոցի ընտրության, դասարանները դպրոցական կահույքով և պարագաներով ապահովելու, ուսումնական գործընթացին առնչվող այլ խնդիրների լուծման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում