Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյանը ճանաչվել է Championat.com-ի եւ Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

 Յուրա Մովսիսյանը ճանաչվել է Championat.com-ի եւ Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է Championat.com-ի եւ Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայիօգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը, Chempionat.com-ը եւ Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան սահմանել են անհատական մրցանակ, որը տրվում է 2012/13 խաղաշրջանում ամսվա լավագույն ֆուտբոլիստին: «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն արժանացել է այս անհատական մրցանակին: Յուրաքանչյուր տուրից հարցմանը մասնակցում են 5-ական լրագող և փորձագետ, որոնք ամեն մեկն իրենց հերթին առաջարկում են լավագույն ֆուտբոլիստների եռյակի իրենց տարբերակը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իրմրցանակը կստանա հոկտեմբերի 7-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում` «Կրասնոդար» - «Զենիթ» հանդիպումից առաջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում