Շոու բիզնես

Հանրային հեռուստաընկերությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի եզրափակչի արդյունքները կեղծ լինելու լուրերը

2 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստաընկերությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի եզրափակչի արդյունքները կեղծ լինելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի արդյունքների կեղծ լինելու հանգամանքն ուսումնասիրվում է Հանրային հեռուստաընկերությունում: Եզրափակչի արդունքների համաձայն` հեռուստադիտողների sms քվեարկությամբ եւ ժյուրիի որոշմամբ հաղթող էր ճանաչվել Compass band խումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության ղեկավար Ռուբեն Թումանյանը նշեց, որ եզրափակիչ փուլի արդյունքների հետ կապված մանրամասներն այժմ ճշտման փուլում են:

««Եվրատեսիլ»-ի հայասանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այժմ գտնվում է Ժնեւում, նա է տիրապետում ողջ տեղեկատվությանը, իր վերադառնալուն պես եկող շաբաթվա սկզբին մենք կուսումնասիրենք իրավիճակը եւ կներկայացնենք արդյունքները»,- ասաց Թումանյանը:

Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` կեղծված է եղել հաղթող ճանաչված մասնակիցների տարիքը, ինչը կարող է եզրափակչի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ:

Մրցույթի կանոնադրության համաձայն` ներկայացվող երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները, եւ եթե նրանք չեն հանդիսանում հիմնական կատարողներ, այնուամենայնիվ, պետք է մասնակցեն երգի կատարմանը որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ:

Compass band-ը «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում պետք է ներկայացներ Swetie baby երգը:

«Արմենպրես»-ն այլ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում