Պաշտոնական

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական խոսքում ասվում է. «Խոր կսկիծով ընդունեցի Ալբերտ Յավուրյանի մահվան գույժը: Մեծ է կորուստը: Կյանքից հեռացավ 20-րդ դարի կինոյի ամենաճանաչված օպերատորներից մեկը, ով հիրավի հեղաշրջում իրականացրեց խորհրդային կինոարվեստում: Յավուրյանի ստեղծագործություններն առաջ անցան իրենց ժամանակից: Նա կարողացավ ջարդել թատերական կարծրատիպերը կինոյում ու շարժական տեսախցիկով կինոն մեկընդմիշտ տարանջատել բեմարվեստից: Ալբերտ Յավուրյանը երբեք չվարանեց իր տեսախցիկից տեսնել իրական կյանքը, մարդուն ու մարդկայինը: Ժամանակը խիստ գտնվեց նրա նկատմամբ, բայց ժամանակակիցներն ըստ արժանվույն գնահատեցին նրա ստեղծագործությունը: Խոնարհվում եմ մեծ վարպետի հիշատակի առջեւ: Ցավակցում եմ Ալբերտ Յավուրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում