Շոու բիզնես

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմապատումի պրոդյուսերը չի պատրաստվում փոխել գլխավոր հերոսին

3 րոպեի ընթերցում

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմապատումի պրոդյուսերը չի պատրաստվում փոխել գլխավոր հերոսին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին ֆիլմապատումի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին չի պատրաստվում Դենիել Քրեյգին փոխարինող փնտրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին պրոդյուսերն ասել է սեպտեմբերի 29-ին` Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ: Այն հարցին, թե արդյո՞ք չի ցանկանում ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելու համար հրավիրել ռուս դերասանի, պրոդյուսերը բացասական պատասխան է տվել` ասելով, որ չի ցանկանում, որպեսզի Դենիել Քրեյգին որեւէ այլ դերասան փոխարինի:«Հույս ունեմ, որ մենք դեռ շատ բան կկարողանանք իրականացնել միասին, երբ դու գլխավոր դերի համար դերասանի ես ընտրում, ապա դա նման է ամուսնության, քանի որ երբ ամուսնացած ես` այլեւս ոչ մեկին չես փնտրում»,- պատկերավոր ձեւով մեկնաբանել է պրոդյուսերը:

Մոսկվա է ժամանել նաեւ Բոնդի ընկերու դերը ստանձնած դերասանուհի Բերենիս Մարլոն:Ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսն ասել է, որ «եթե իրեն առաջարկեին մտածել Բոնդի ընկերուհու իդելական կերպար, ապա ինքն առանց մտածելու կընտրեր Բերենիսին: «Ես ցանկություն ունեի գտնելու մի դերասանուհի, ում մեջ կներկայանային Բոնդի իրական ընկերուհու բոլոր հատկանիշները` զգացմունքայնություն, սեքսուալություն, կանացիություն եւ խորհրդավորություն»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

ԲարբարաԲրոկոլին ավելացրել է նաեւ, որ իր հայրը` Ալբերտ Բրոկոլին, 1961 թվականին հանդիսացել է ֆիլմի առաջին պրոդյուսերը, ով հետաքրքրվելով բրիտանացի գրող Յանա Ֆլեմինգի` Ջեյմս Բոնդի մասին գրքով, գնել է այն էկրանավորելու իրավունքը: Այդ օրվանից իր ընտանիքն իրականացնում է «007» գործակալի մասին ֆիլմերի պրոդյուսերական աշխատանքը:

2012 թվականին ֆիլմը կնշի 50-ամյակը: Բարբարան նաեւ ընդգծել է, որ Բոնդն այն կերպարներից է, ում հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը չի մարում:Ֆիլմապատումի նկարահանումներն իրականացվել են Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիայում, Չինաստանում եւ Թուրքիայում, սակայն ինչպես խոստովանել է պրոդյուսերը, իրեն ամենից շատ դուր է եկել Ռուսաստանում աշխատելը, երբ 1994 թվականին նկարահանում էին բոնդապատման «Золотой глаз» ֆիլմը:«007» հայտնի գործակալի մասին ֆիլմի ստեղծագործական կազմը Մոսկվա է ժամանել ֆիլմի հերթական մասը ներկայացնելու նպատակով:

Հոկտեմբերի 5-ին աշխարհում կանցկացվեն Ջեյմս Բոնդի միջազգային օրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում