Հասարակական

Հայ գլխավոր հերոսով «Իմ քեռի Ռաֆայելը» ամերիկյան ֆիլմն անհավանական հաջողություններ է արձանագրում

2 րոպեի ընթերցում

Հայ գլխավոր հերոսով «Իմ քեռի Ռաֆայելը» ամերիկյան ֆիլմն անհավանական հաջողություններ է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարկ Ֆուսկոյի «Իմ քեռի Ռաֆայելը» հայ հերոսով ամերիկյան առաջին ընտանեկան կատակերգության` սեպտեմբերի 21-ից Միացյալ Նահանգների կինոթատրոնների էկրաններին հայտնվելուց ի վեր, տոմսերի անհավանական վաճառք է կայացել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` Լոս Անջելեսի, Ֆրեզնոյի, Նյու Յորքի կինոթատրոններում ֆիլմի ցուցադրությունից ժամեր առաջ արդեն էլեկտրոնային վահանակաների վրա ֆիլմերի ցանկում «Իմ քեռի Ռաֆայելը» կատակերգության դիմաց նշվում է «վաճառված է»:

Ֆիլմի ցուցադրության ժամերին կինոթատրոնների մոտ հավաքվում է մարդկանց հոծ բազմություն եւ սպասում կինոնկարի հաջորդ ցուցադրությանը տոմս ձեռք բերելուն: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել ոչ միայն ԱՄՆ-ի քաղաքներում, այլ նաեւ Կանադայի Տորոնտո քաղաքում:

Կատակերգությունում նկարահանվել են Միսի Փեյլը, Ջոն Մայքլ Հիգգինսը, Էնթոնի Քլարքը, Ջո Լո Տրուլոն, Ռեյչլ Բլանշարը եւ այլք:«Իմ քեռի Ռաֆայել»-ն առաջին ամերիկյան կատակերգությունն է, որի համար հիմք է ծառայել շատ հարուստ հայկական մշակույթը: Ֆիլմի ռեժիսորը Սփիլբերգի նախկին հովանավորյալ Մարկ Ֆուսկոն է, ով սկսել է ֆիլմի նախագծով հետաքրքրվել, երբ նրա վաղեմի ընկերը իրեն տեղեկացրել է, թե աշխատում է մի բացառիկ ամերիկյան սցենարի վրա, որի գլխավոր հերոսը հայ է: Երբ Ֆուսկոն հանդիպել է Վահիկ Փիրհամզեի հետ, ով ֆիլմում մարմնավորում է քեռի Ռաֆայելի դերը եւ հայկական բեմական ներկայացումներում հաջողված եւ հայտնի կերպարներ է կերտել ու իր ձայնն ունի բեմում, ֆիլմը նկարահանելու հնարավորությունը վերաճել է գործի: Ֆուսկոն աշխատել է Փիրհամզեի հետ` փորձելով հերոսի ընտանիքի կերպարները վերափոխել ստացված ֆիլմի հերոսների` լի հումորով, մշակույթով եւ մեծ սրտով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում