Շոու բիզնես

Անի Քրիստին պատմում է ավտովթարի մանրամասները

2 րոպեի ընթերցում

Անի Քրիստին պատմում է ավտովթարի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ավտովթարի է ենթարկվել հիվանդանոցում գտնվող ընկերուհուն օգնության հասնելու ժամանակ:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհինԱՄՆ-իցպատմելէ, որ վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, երբ ինքն ամենաբարձր գնահատական ստացած եւ ուրախացած դուրս է եկել քննությունից:«Բարձր տրամադրությամբ նստեցի ավտոմեքենա եւ զանգ ստացա ընկերուհուցս, ով լացելով ասում էր, որ իր երեխային շտապ օգնության ավտոմեքենայով տանում են հիվանդանոց: Երեխան տանը խաղալիս ընկել է` վնասելով աչքի վերեւի հատվածը»,- նշեց Անի Քրիտին: Նա ավելացրեց, որ այդ կերպ ընկերուհին ցանկանում էր, որպեսզի ինքը զանգահարի նրա ամսուսնուն` տեղեկացնելով կատարվածի մասին:«Ես որոշեցի գնալ ընկերուհուս մոտ եւ նրա կողքին լինել մինչեւ ամուսնու գալը եւ ճանապարհին էլ պատահեց այս դեպքը, երբ ցանկանում էի ձախ թեքվել հենց հիվանդամոցի մոտ, հանդիպակաց մի մեքենա հայտնվեց ու հարվածեց»,- պարզաբանեց երգչուհին:

Նրա ավտոմեքենան ամբողջովին «ջարդ ու փշուր» է եղել, սակայն, ինչպես ինքն է բնորոշում, Աստծո կամքով իրեն ոչինչ չի պատահել:

Ֆեսյբուքյան իր էջում երգչուհին «Շնորհակալ եմ, Տեր Աստված, կյանքս փրկելու համար» մեկնաբանությամբ հրապարակել էր վթարի լուսանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում